Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱՆ ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ

12 Հոկտեմբեր, 2021 16:13
Արցախի ԱՆ ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում Արցախի առողջապահության նախարարության կողմից կատարվել են են մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

ԱՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հանրակրթական և ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ (ալկոգել, ալկոսփրեյ):

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Возможно, это изображение (2 человека, ребенок и люди стоят)

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят и в помещении)

Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)

 

Լրահոս

Դիտել ավելին