Կարևոր իրադարձություններ

Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

12 Հոկտեմբեր, 2021 16:05
Ղրղզստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հրամանագիր Է ստորագրել երկրի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 12-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Սադիր Ժապարովը հրամանագիր Է ստորագրել «Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի հրաժարականի մասին: Հրամանագրի համաձայն, նախարարների կաբինետի գործող կազմը հրաժարական Է տվել»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 11-ի հանրաքվեով ընդունվել Է Ղրղզստանի Սահմանադրության նոր խմբագրումը, որի համաձայն, հանրապետությունն անցել Է կառավարման նախագահական ձեւի: Երկրի հիմնական օրենքի փոփոխությունների համաձայն, կառավարությունը վերափոխվել Է նախարարների կաբինետի. նախարարների կաբինետի նախագահը միաժամանակ զբաղեցնում Է հանրապետության նախագահի վարչակազմի ղեկավարի պաշտոնը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին