Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա և բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

12 Հոկտեմբեր, 2021 09:42
ԱՄՆ-ում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա և բռնկվել. կան զոհեր և վիրավորներ

Կալիֆոռնիա նահանգի Սանտի քաղաքում թեթևշարժիչային ինքնաթիռն ընկել է բնակելի շենքերի վրա և բռնկվել։ Այս մասին հայտնում է ABC News հեռուստաալիքը, գրում է Лента գործակալությունը:

Վթարի պատճառով վնասվել է առնվազն երկու շինություն, մեկ ֆուրգոն և մեկ հրշեջ հիդրանտ: Այս պահին հրդեհը մարվել է ։ Տեղում աշխատում են փրկարարները, շրջանի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել այդ շրջանից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 2 մարդ, ևս 2-ը՝ վնասվածքներով հոսպիտալացվել։

 
 

Լրահոս

Դիտել ավելին