Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

«Անվերջության ժապավեն» քանդակից պղնձաձույլ մասեր են գողացել․ մարզպետը դիմել է ոստիկանություն

11 Հոկտեմբեր, 2021 12:29
«Անվերջության ժապավեն»  քանդակից պղնձաձույլ մասեր են գողացել․ մարզպետը դիմել է ոստիկանություն
Երևան-Սևան մայրուղու անմիջական հարևանությամբ՝ Չարենցավանի հատվածում, քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակի վրայից պղնձաձույլ մասերի գողության առնչությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին:
 
Քննարկվել են հուշաձանի տարածքում տեսախցիկների տեղադրման և տարածքի նկատմամբ մշտական հսկողություն սահմանելու տարբերակները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից։
 
Մինչ խնդրին վերջնական լուծում տալը, մարզպետի առաջարկով, ոստիկանության ծառայողների կողմից հուշարձանի տարածքում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն՝ նման արատավոր երևույթները այսուհետ բացառելու և արմատախիլ անելու նպատակով:
 
Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք՝ զերծ մնալ մեր հուշարձանների և քանդակների վանդալիզմի նմանատիպ դրսևորումներից:

Լրահոս

Դիտել ավելին