Կարևոր իրադարձություններ

Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և կիսակողաշրջվել, հայտնվելով Հրազդան գետի ափին

10 Հոկտեմբեր, 2021 19:10
Hyundai Santa Fe-ն «Ֆլորենսիա» ռեստորանի մոտ բախվել է ճաղավանդակներին և կիսակողաշրջվել, հայտնվելով Հրազդան գետի ափին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16։30-ի սահմաններւմ Hyundai Santa Fe մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, այնուհետև՝ առաջ ընթանալով, բախվել Հրազդան գետի վրա կառուցված երկաթե ճաղավանդակներով պատվանդանին։ 

Վթարի հետևանքով վարորդը օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին