Բրազիլիան դարձավ աշխարհում երկրորդ երկիրը, որը գրանցեց ավելի քան 600.000 կորոնավիրուսային մահվան դեպքեր՝ մինչդեռ Բոլսոնարույի համաճարակի ընթացքում որդեգրած քաղաքականությունը շարունակում է բախվել սուր քննադատության: Այս մասին հայտնում է Aljazeera-ն:
Նախագահը, ով կորոնավիրուսային հիվանդությանը թերահավատորեն է մոտենում, առաջացրել է առողջապահության փորձագետների և շատ բրազիլացիների զայրույթը, որովհետև մերժել է սահմանափակումները ու հանրային առողջության այլ միջոցների ապահովումը, ինչպես նաև ձախողել է պատվաստանյութերը արագ ձեռքբերումը:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում Բոլսոնարուն բախվել է զանգվածային բողոքի ցույցերի, ցուցարարները քննադատել են նրա կառավարության վարած COVID-19 քաղաքականությունը և կոչ արել իմպիչմենտ հայտարարել, իսկ Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը ապրիլին նույնիսկ հետաքննություն է սկսել նրա համաճարակային քաղաքականության վերաբերյալ:
Չնայած մահերի բարձր ցուցանիշինին՝ նշաններ կան, որ Բրազիլիայում վարակը վերջնականապես կթուլանա, քանի որ երկիրը դանդաղ մեկնարկից հետո արագացրել է պատվաստումների տեմպը: