Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել

09 Հոկտեմբեր, 2021 19:14
Տավուշի մարզում ականի պայթյունի հետևանքով 30-ամյա տղամարդը վիրավորում է ստացել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Չինարի գյուղի «Չափաղրի» հանդամասում ականի պայթյունի հետևանքով քաղաքացի է տուժել, ում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզի փրկարարական վարչության փրկարարներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել ու տեղափոխել զինվորական հոսպիտալ:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորում ստացած քաղաքացին Չինարի գյուղի բնակիչ, 30-ամյա Նվեր Մակարյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին