Կարևոր իրադարձություններ

Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր և բնական հյութ․ Քրեակատարողական ծառայություն

09 Հոկտեմբեր, 2021 10:20
Սաակաշվիլին սկսել է սնունդ ընդունել, այդ թվում՝ մեղր և բնական հյութ․ Քրեակատարողական ծառայություն

Հատուկ քրեակատարողական ծառայության ղեկավար Նիկա Ցխվարաշվիլին հաստատում է, որ Միխեիլ Սաակաշվիլին սկսել է մեղր և բնական հյութ ընդունել, փոխանցում է 1tv.ge-ն։

Գերատեսչության տվյալներով, Միխեիլ Սաակաշվիլին բանտի խանութում գնել է յոթ բանկա մեղր:

«Երկուշաբթի պատրաստվել է անձնական քարտը: Նրան հասանելի էր տարբեր ապրանքներ, այդ թվում`բնական հյութեր, մեղր և պատվերը հաստատելուց հետո, որքանով ես տեղյակ եմ, նա արդեն ստացել է մի քանի բանկա մեղր:

Բացի այդ, մի քանի լիտր բնական հյութ: Նա սկսել է ընդունել սննդամթերք, այդ թվում՝ մեղր և բնական հյութ, ինչը փաստորեն ցույց է տալիս, որ նրա մարմինը հյուծվելու վտանգի առաջ չէ», – ասել է Նիկա Ցխվարաշվիլին:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ութերորդ օրն է՝ բանտում է:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին