Կարևոր իրադարձություններ

Անիի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

09 Հոկտեմբեր, 2021 09:49
Անիի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

Ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծատայությունից:

Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերել են թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։

Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, քաղել է վայրաճ կանեփի թփերից ու թմրամիջոցը պատրաստել է իր օգտագործման համար։ Հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին