Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547
    561

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Որոշվեց 5 ոստիկանի ազատել ծառայությունից. ՀՀ Ոստիկանություն (տեսանյութ)

08 Հոկտեմբեր, 2021 19:49
Որոշվեց 5 ոստիկանի ազատել ծառայությունից. ՀՀ Ոստիկանություն (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, կայացել է ՀՀ ոստիկանության կարգապահական հերթական նիստը: 

Նիստը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամները:

Յոթ աշխատակիցների նկատմամբիրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները ուսումնասիրելուց հետո որոշում կայացվեց դիմել ոստիկանության պետին՝ մեկ ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից, հինգի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունում ծառայությունից ազատում», իսկ մեկ ոստիկանի՝ «Խիստ նկատողություն» կարգապահական տույժերը:

 

Լրահոս

Դիտել ավելին