Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

08 Հոկտեմբեր, 2021 18:23
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:

Հոկտեմբերի 8-ին Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Ժոզե Ավելինու Բետտենկուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, և Արարատ Միրզոյանն ընդգծել է  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը: Կարևորել է նաև մշակութային և կրոնական այն ժառանգության պահպանման հարց, որ արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում:

ՀՀ ԱԳ նախարարը նաև հավելել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի ուղերձները, ինչպես նաև ռազմագերիների անհապաղ ազատ արձակման կոչերը շատ բարձր են գնահատվում Հայաստանի կողմից:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմական կապերի և քրիստոնեական ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերություններին։

Լրահոս

Դիտել ավելին