Կարևոր իրադարձություններ

Պաշտոնապես հերքում եմ Առուշ Առուշանյանի թիմի և իշխանության պայմանավորվածության մասին շշուկները. Վահագն Ալեքսանյան

08 Հոկտեմբեր, 2021 12:40
Պաշտոնապես հերքում եմ Առուշ Առուշանյանի թիմի և իշխանության պայմանավորվածության մասին շշուկները. Վահագն Ալեքսանյան

ՀՀ-ում ցանկացած մեկը, որը կատարել է հանցագործություն, կրելու է դրա համար սահմանված պատիժ: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Գորիսում արդեն մի քանի շաբաթ է, ինչ տարբեր շշուկներ են տարածվում այն մասին, թե, իբր, Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե ինչ-որ մի հրաշքով Առուշանյանն այս ընտրությունները հաղթի, ապա նրան ազատ են արձակելու, և դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու:

Ուզում եմ պաշտոնապես հերքել այս տեղեկությունը: Նման պայմանավորվածություն չկա և չի կարող լինել»,- ասաց Ալեքսանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին