Կարևոր իրադարձություններ

Պուտինն Ալիևի և Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում

07 Հոկտեմբեր, 2021 13:47
Պուտինն Ալիևի և Էրդողանի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններն ու տարածաշրջանային հարցեր։ Նախագահ Էրդողանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ծննդյան կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունից։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին և տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը վերաբերող հարցերի: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին