Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

ԱՀ ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մահվան առիթով

07 Հոկտեմբեր, 2021 11:57
ԱՀ ԱԳ նախարարը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մահվան առիթով
Խորը ցավով տեղեկացա հայ անվանի դիվանագետ և պետական գործիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին։
 
Վիգեն Չիտեչյանը մեծ ներդրում ունի Հայաստանի անկախ պետականության ամրապնդման, արտաքին քաղաքականության ձևավորման և կայացման գործում։
 
Զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ պետական կառավարման համակարգում և ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը տարբեր երկրներում՝ նա միշտ անմնացորդ ծառայել է հայրենիքին, արել հնարավորը ի շահ հայոց պետականության:
 
Վիգեն Չիտեչյանը միշտ առանձնակի հոգատարությամբ և սիրով էր լցված Արցախի նկատմամբ։ Նա միշտ աջակցել է օտարերկրյա պետություններում և միջազգային ատյաններում Արցախի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանմանը, նրա գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։
 
Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
 
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում։
 
ԱՀ ԱԳ նախարար

 

Լրահոս

Դիտել ավելին