Կարևոր իրադարձություններ

Պատվաստումային գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք. Անահիտ Ավանեսյան

07 Հոկտեմբեր, 2021 11:49
Պատվաստումային գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք. Անահիտ Ավանեսյան

Այսօր, Կառավարության հերթական նիստի ընթացքում  ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ պատվաստումային գործընթացի ակտիվություն և մեծացման միտում ունենք, սակայն, այդ տեմպերը դեռ բավարար չեն: 

«Ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն զբաղված են վնասարարությամբ և անընդհատ խաթարում են ինֆորմացիոն դաշտը, մեր քաղաքացիներին գցում շփոթության մեջ, անհիմն վախեր են ներշնչում: Ես ուզում եմ հայտարարել՝ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ՝ երեկ էլ գրանցված 26 մահերի համար»,- շեշտեց Ավանեսյանը:

« Եվրոպայի և Ասիայի շատ երկրներ պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւմն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,- ասաց Ավանեսյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին