Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ

06 Հոկտեմբեր, 2021 23:27
Հեղինակ՝ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը  ցավակցություն է հայտնել դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան կապակցությամբ.

« Խորը կսկիծով հայտնում ենք, որ 80 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը: Հայաստանի Հանրապետության անկախության առաջին տարիներից Վիգեն Չիտեչյանը զբաղեցրել է պետական բարձր պաշտոններ և մեծ ավանդ է ունեցել հայոց պետականության կառուցման գործում: Նա իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության և արտաքին քաղաքականության կայացման գործում»։

 

Լրահոս

Դիտել ավելին