Կարևոր իրադարձություններ

Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա՝ վնասելով այն

06 Հոկտեմբեր, 2021 20:24
Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա՝ վնասելով այն

Հոկտեմբերի 5-ին՝ ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն  ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարթավան գյուղում  տեղադրված  արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա՝ այն վնասելով:

Ոստիկանությունը ձեռնարկել է միջոցառումներ՝ գտնելու հանցագործությունը կատարած անձին կամ անձանց:

 

 

Լրահոս

Դիտել ավելին