Կարևոր իրադարձություններ

ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով կատարվող խարդախությունների մասին

06 Հոկտեմբեր, 2021 18:16
ՎՏԲ-Հայաստան բանկը հաճախորդներին զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով կատարվող խարդախությունների մասին

Քանի որ վերջերս կտրուկ աճել է բանկային խարդախությունների թիվը, ՎՏԲ-Հայաստան բանկի թիմը մշակել է ժամանակակից բոլոր տեխնոլոգիաները, որպեսզի պաշտպանի հաճախորդների բազայի վերաբերյալ տեղեկությունները:

Բանկը խորհուրդ է տալիս հաճախորդներին քարտի մնացորդի կամ քարտի արգելափակման, ինչպես նաև գործարքի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ՝ «բանկի աշխատակիցների» անունից կամ, իբր, ՎՏԲ Բանկից անհայտ համարներից զանգեր և հաղորդագրություններ ստանալիս՝ ոչ մի դեպքում չզանգահարել հաղորդագրություններում նշված հեռախոսային համարներին, չտրամադրել անձնական և բանկային քարտերի տվյալներ: Հարկավոր է հիշել, որ Բանկի աշխատակիցները.

  • չեն ճշտում բանկային քարտի համարներ, քառանիշ PIN կոդ և քարտի հակառակ կողմում նշված ստուգիչ կոդ;
  • չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված կոդեր կատարված «խարդախ գործարքները» չեղարկելու համար.
  • չեն առաջարկում գումարներ փոխանցել հատուկ հաշիվներին:

Եթե «բանկի աշխատակիցների» անունից նման հարցեր են հնչում, ապա հարկավոր է ոչ մի դեպքում չպատասխանել այս հարցերին և ինֆորմացիա չտրամադրել:

Նման դեպքերում անհրաժեշտ է ընդհատել հեռախոսազանգը և հետ զանգահարել բանկային քարտի հետևի մասում նշված համարին կամ Բանկի Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Հաճախորդների միջոցներն անվտանգ պահելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ցանկացած բանկային տվյալ կիրառելիս պահպանել գաղտնիություն: Բանկային քարտի տվյալները հաղորդակցման հարթակներում  (մեսինջերներում)  կամ հաճախորդի անձնական հեռախոսահամարին գրանցելու խնդրանքով կասկածելի հաղորդագրություններ ստանալիս՝ Բանկը կոչ է անում հաճախորդներին անզգուշությամբ չբացահայտել իրենց բանկային տվյալները, չտրամադրել բանկի քարտերի տվյալներն անհայտ կամ կասկածելի ծագման կայքերին, ինչպես նաև սոցիալական ցանցերի անհայտ օգտատերերին, կասկածելի անձանց, ովքեր պահանջում են կատարել քարտից քարտ փոխանցումներ, ինտերնետ- բանկինգից օգտվելիս՝ չպահել իրենց տվյալներն անծանոթ կայքերում, ինչպես նաև որոնողական համակարգի հիշողությունում:

Հաշվից միջոցների ելքգրումներ հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դիմել Բանկին:

ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առաջնային հարց է յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական անվտանգությունը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:  

 

Լրահոս

Դիտել ավելին