Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է ՀՀ պետական դրոշը. տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)

06 Հոկտեմբեր, 2021 15:53
Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է ՀՀ պետական դրոշը. տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)

Այսօր մեկնարկել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի պետական այցն Իտալիայի Հանրապետություն:

Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը: Քուիրինալի պալատի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը։ Հայաստանի և Իտալիայի նախագահները կատարել են զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի ստուգայց:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սերջո Մատարելլան կրել են երկու երկրների բարձրագույն պետական պարգևների՝ Հայաստանի Հանրապետության Փառքի շքանշանի և Իտալիայի Հանրապետության Մեծ խաչի ասպետ ժապավենակիր շքանշանի շերտաձողիկները: Այդ պարգևներին նրանք արժանացել էին 2018թ. երկու երկրների միջպետական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար: 

Լրահոս

Դիտել ավելին