Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

«Միքայելյան» հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 1673 քաղաքացիներից 35-ն է եղել պատվաստված․ Շուշան Դանիելյան

06 Հոկտեմբեր, 2021 15:12
Հեղինակ՝ Շուշան Դանիելյան
«Միքայելյան» հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված 1673 քաղաքացիներից 35-ն է եղել պատվաստված․ Շուշան Դանիելյան

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում 1673 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել։

Եվ այսպես,
• 93 օրերի ընթացքում՝ մարտի 15-ից-հունիսի 15-ը՝, 845 քաղաքացի բուժօգնություն է ստացել։ 845 քաղաքացիներից 308-ին բուժօգնություն է տրամադրվել վերակենդանացման բաժանմունքում։
• 71 օրերի ընթացքում՝ հուլիսի 27-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ, 828 Covid վարակակիր բուժօգնություն է ստացել, քաղաքացներից 291-ը գտնվել են վերակենդանացման բաժանմունքում։

Արձանագրենք, 1673 քաղաքացիների մեջ ընդամենը 35 վարակակիր է եղել պատվաստված,որոնցից միայն 12-ը՝ 2 դեղաչափով, իսկ մահացածների շրջանում չունենք որևէ պատվաստված անձ․․․

Նշեմ, որ պատվաստված քաղաքացիներից 17-ը, կարողացան հաղթահարել Covid-ը, չնայած ունեին բավականին ծանր առողջական խնդիրներ․․․

Հավելեմ, որ Համալսարանական բուժհաստատությունում՝ վերջին օրերին, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների աճ է գրանցվում։

Հավելեմ, որ այսօրվա դրությամբ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքի շուրջ 146 մահճակալից գրեթե բոլորը զբաղված է»:

Լրահոս

Դիտել ավելին