ԱԺ -ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ օրենքը՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին:
Այս նախագծի ընդունման արդյունքում սոցփաթեթի շահառու` պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը կընդլայնվի:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ 3 կարևոր նկատառում ընդհծելով այս նախագծի հետ կապված.
«Իհարկե, այս նախագիծը ամբողջությամբ չի լուծում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոնների գրավչության հարցը, սակայն այս օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը նպատակ ունի օգտագործել եղած հնարավորությունը՝ ի նպաստ շահառուների մոտիվացման և աշխատանքի արդյունավետության բարձրացման»,-եզրափակել է պատգամավորը: