Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Վերին Լարսի անցակետում բեռնատարները դեռ ինչքա՞ն ժամանակ կանգնած կմնան․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է ներկայացրել

05 Հոկտեմբեր, 2021 17:24
Հեղինակ՝ Սոնա Հարությունյան
Վերին Լարսի անցակետում բեռնատարները դեռ ինչքա՞ն ժամանակ կանգնած կմնան․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է ներկայացրել

Ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:

«Քանի որ բազմաթիվ լրատվամիջոցներից Վերին Լարսի անցակետում բեռնատարների կուտակման հետ կապված զանգեր ենք ստանում՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ռուսական կողմը Լարսի անցակետում սկսել է շինարարական աշխատանքներ, որոնք, ըստ նախնական տեղեկության, ավարտվելու են 2022 թվականի դեկտեմբերին։ Շինարարական աշխատանքների պատճառով մասնակի խաթարվել է երթևեկությունը Լարսի անցակետում։ Սակայն, համաձայն ՌԴ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 18-ի 1576 որոշման, հոկտեմբերի 18-ից թույլատրվում է Վերին Լարսից բացի սահմանային հսկողություն իրականացնել նաև երկու այլ անցակետերում մինչև շինարարության ավարտը։

Առաջին անցակետը տեղակայված է Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊ Ալանիա, Վերին Լարսի շրջանում

Երկրորդ անցակետը՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետություն֊-Ալանիա, քաղաք Վլադիկավկազ, Լարսի շրջան հասցեում։

Նշենք, որ ռուսական կողմի նախաձեռնած շինարարական աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է էապես բարելավել Լարսի անցակետի աշխատանքը և խուսափել բեռանատարների կուտակումներից։ Մասնավորապես նախատեսվում է այսօրվա օրական 300 մեքենա թողունակությունը դարձնել 3500 մեքենա։ Այսինքն՝ մոտ 10 անգամ ավելացնել ճանապարհի թողունակությունը»,-գրել է խոսնակը։

Լրահոս

Դիտել ավելին