Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    547
    561

  • RUB

    6,76
    7

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Էջմիածնի տարածքում. «ԿՌԱԶ»-ը Զվարթնոց տաճարի մոտ` ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ

05 Հոկտեմբեր, 2021 14:57
Խոշոր ավտովթար Էջմիածնի տարածքում. «ԿՌԱԶ»-ը Զվարթնոց տաճարի մոտ` ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում «Կռազ 250» մակնիշի բեռնատարը Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց տաճարի հարևանությամբ դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «ԼԱԴԱ 2114» մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «ԼԱԴԱ»-ն էլ առաջ է ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է կայանված մինի տրակտորին։ Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ երկուսը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուս վիրավորն էլ՝ Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Դիտել ավելին