ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ու ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը հանդիպել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական կայքից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու կառույցների միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը, էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրերի ինտեգրված համակարգերի ներդրմանը վերաբերվող հարցեր:
Կողմերը հատկապես շեշտել են 44-օրյա պատերազմից հետո ԱՀ ՊԵԿ սերվերային համակարգերի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը:
ԱՀ ՊԵԿ նախագահն իր գործընկերոջն է ներկայացրել պատերազմի հետևանքով Արցախի տնտեսվարողների առջև ծառացած հիմնախնդիրները, որի շրջանակում փոխհամաձայնեցվել են աջակցման հնարավոր գործիքակազմերը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել երկու մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման նպատակով։