«Ֆեյսբուք» ընկերությունը թվիթերյան իր էջում հայտարարություն է հրապարակել, որով պաշտոնապես ներողություն է խնդրում այն անհարմարությունների համար, որ առաջացել են սոցցանցի աշխատանքում խափանության պատճառով: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.
«Մենք գիտենք, որ որոշ մարդիկ խնդիրներ ունեն մեր ծրագրերի եւ արտադրանքի հասանելիության հետ: Մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ վերադարձնենք ամեն ինչ նորմալ հուն և ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար»։
We’re aware that some people are having trouble accessing our apps and products. We’re working to get things back to normal as quickly as possible, and we apologize for any inconvenience.
— Facebook (@Facebook) October 4, 2021