Կարևոր իրադարձություններ

Վրաստանում սկսվել է Սաակաշվիլիին ազատ արձակելու ստորագրահավաք

04 Հոկտեմբեր, 2021 17:21
Վրաստանում սկսվել է Սաակաշվիլիին ազատ արձակելու ստորագրահավաք

Վրաստանի ընդդիմադիր «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Տակո Չարկվիանին, որը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձի համար ժողովրդական շարժում է ստեղծել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նախկին նախագահի ազատ արձակման համար ստորագրահավաք սկսելու մասին:

«Մենք կապացուցենք, որ մենք շատ ավելին ենք, քան կառավարությունը կարող է պատկերացնել: Իրենց նախագահին աջակցելու նպատակով Վրաստան եկածների նախաձեռնությամբ մենք սկսում ենք ստորագրություններ հավաքել Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով»,- ասել է Չարկվիանին:

Նա կոչ է արել բոլոր կողմնակիցներին միանալ Սաակաշվիլիին սատարող ակցիային:

Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում հոկտեմբերի 1-ին: Նախկին նախագահը հեռակա դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի հետ կապված գործերով: Առաջին դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, երկրորդ դեպքում՝ վեց: Բացի դրանից՝ Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7-ին ընդդիմության ցույցը ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական ​​բյուջեից միջոցների յուրացման գործերում:

 

Լրահոս

Դիտել ավելին