Կարևոր իրադարձություններ

Իտալիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա․ կան զոհեր (տեսանյութ)

03 Հոկտեմբեր, 2021 19:23
Իտալիայում ինքնաթիռն ընկել է շենքի վրա․ կան զոհեր (տեսանյութ)

Իտալիայի Սան Դոնատո Միլանեզե քաղաքում ոչ մեծ մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի  հետևանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջները, որոնք զբաղվում են օդանավի ընկնելու վայրում բռնկված հրդեհի մարմամբ։ Միլանից Սարդինիա թռչող օդանավում եղել են օդաչուն և հինգ ուղևոր:

Ren TV-ն տեսանյութ է հրապարակել։ Հրապարակված կադրերում երևում է, որ ինքնաթիռի ընկնելուց հետո կայանատեղիի շենքը հրդեհվել է: Հրդեհը ոչնչացրել է շինության երկու հարկերն ու մի քանի կայանված մեքենաները։ Աղետի պահին շենքում մարդիկ չեն եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին