Sputnik Արմենիայի հետ զրույցում Արսեն Թորոսյանն ընդունել է` ժամանակին ինքն էլ էր հերքում թե՛ հիվանդության վտանգավորությունը, և թե՛ դիմակների էֆեկտիվությունը։ Նա նաև բացատրել է, թե ինչու է փոխել կարծիքը։
Հանրության մեջ կան խմբեր, որոնք միտումնավոր կասկածի տակ են դնում նախ կորոնավիրուսի գոյությունը, հետո` դիմակների էֆեկտիվությունը, հիմա էլ` պատվաստումների իսկությունը, էֆեկտիվությունը, անվտանգությունը։ Այս մասին, գնահատելով կորոնավիրուսի դեմ պայքարի ներկա փուլը, ասել է առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։
Նախկին նախարարն ընդունեց` ժամանակին ինքն էլ էր հերքում թե՛ հիվանդության վտանգավորությունը, թե՛ դիմակների էֆեկտիվությունը։
«Ես նույնպես իրար հակասող հայտարարություններ եմ արել ժամանակին, բայց դա պայմանավորված է եղել հիվանդության կամ մարտահրավերի նոր լինելով, որովհետև մենք շատ բան չենք իմացել դրա մասին։ Նույնը եղել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Եվ մենք, ինֆորմացիայի և փաստերի ստացմանը զուգընթաց փոխել ենք մեր թե՛ հայտարարությունը, թե՛ վարքագիծը»,– ասաց նա։
Թորոսյանը նշեց, որ կորոնավիրուսի տարածման առաջին փուլում իրենք հայտարարում էին, որ դիմակներ պետք է կրեն միայն պացիենտներն ու բժիշկները, քանի որ դեռ չգիտեին հիվանդության վարակելիության աստիճանը։ Բայց իմանալուց հետո արդեն հասկացան, որ տարածման շղթաները կոտրելու համար դիմակ պետք է կրեն բոլորը։ Բացի այդ, Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ Հայաստանում 2020թ–ի գարնանը բժշկական դիմակների լուրջ դեֆիցիտ կար, ու կառավարության քայլերը, նրա խոսքով, նաև այդ հանգամանքն էին հաշվի առնում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր
կայքում