Կարևոր իրադարձություններ

Արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում. ԱԻՆ

03 Հոկտեմբեր, 2021 00:30
Արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում. ԱԻՆ

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները արշավախմբի անդամներին իջեցրել և ուղեկցել են դեպի ավտոմեքենան։

 

Լրահոս

Դիտել ավելին