Կարևոր իրադարձություններ

Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահի դեմ հայց կներկայցվի

19 Հոկտեմբեր, 2015 10:46
Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահի դեմ հայց կներկայցվի

«Բավականին հետևողական եմ լինում այս գործի շրջանակում կատարվող իրադարձություններին, շատ կարևորում եմ, թե՛ ընթացիկ իմ գործողությունների, թե՛ հետագայի համար: Պատրաստվում եմ հայց հարուցել դատարան կոնկրետ փաստաբանի պատվի ու արժանապատվության հետ կապված հայտարարություն անելու համար»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի իրավահաջորդի փաստաբան՝ Մարինե Թովմասյանը:

 Անդրադառնալով՝ շաբաթներ առաջ Հանրային հեռուստաընկերության «Ազատ գոտի» հաղորդման շրջանակներում  ծննդկան Մերի Մարգարյանի  վերաբերյալ պատրաստված հաղորդմանը, որի  ժամանակ  երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը հայտարարել էր. «Ես չեմ կարծում թե ինչու, եթե մի մարդ իր պարտքն ա համարում, լինելով փաստաբան, պաշտպան ամեն տեղ, ամեն լրատվականին կանգնի հստակ, հլը դեռևս ոչ մի եզրակացություն չունեցած դեպքի վերաբերյալ, ուրիշ ձև չեմ կարա կոչեմ՝ զրպարտանք ներկայացնի՝ բուժանձնակազմին կամ բժիշկներին, ներկայումս ինքը կարող էր գալ, ընդհուպ մինչև փոխնախարար (խոսքը՝ առողջապահության փոխանախարարին է վերաբերում) իր հարցերն ուղղել»:

 Գրիգորյանն այս հայտարարությունն անում է այն բանից հետո, երբ հաղորդավարը հարցնում է, թե ըստ իրեն՝ Գևորգի, ո՞րն է պատճառը, որ փաստաբան Մարինե Թովմասյանը չի ներկայացել հաղորդմանը: Պատասխանը լսելուց հետո, հաղորդավարը ընդհատում է Գևորգ Գրիգորյանին, հավելելով, որ հնարավոր է սա փոխադարձ զրպարտանք համարվի:

Այս հայտարարությունից հետո էլ փաստաբան Մարինե Թովմասյանը որոշում է հայց ներկայացնել Գևորգ Գրիգորյանի դեմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին