Կարևոր իրադարձություններ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

02 Հոկտեմբեր, 2021 16:16
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 4-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվականից:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2, հոկտեմբերի 4-6-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 4-6-ն սպասվում է անձրև և ամպրոպ։

 

Լրահոս

Դիտել ավելին