Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    474
    481

  • EUR

    549,5
    563,5

  • RUB

    6,69
    6,93

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ՝ Գուգարք գյուղում. այրվել է չշահագործվող վագոն-տնակ

02 Հոկտեմբեր, 2021 11:41
Հրդեհ՝ Գուգարք գյուղում. այրվել է չշահագործվող վագոն-տնակ

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 07։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գուգարք գյուղում այրվում է չշահագործվող տնակ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի չշահագործվող վագոն-տնակում և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։14-ին, մարվել՝ 09։25-ին։ Այրվել են վագոն-տնակի ներքին փայտե երեսպատումը (մոտ 27 քմ) և կից երկհարկանի ինքնաշեն փայտե շինության երկրորդ հարկը (մոտ 48 քմ)։

Լրահոս

Դիտել ավելին