Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    475
    482

  • EUR

    548
    562

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի

01 Հոկտեմբեր, 2021 21:47
Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի

Այսօր՝ ժամը 19:50-ի սահմաններում, թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը  Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից:

Աղբյուրի հաղորդմամբ, վարորդն ահազանգել է 1-03 շտապօգնություն:

Դեպքի վայր եկած բժիշկները վիրավորին տեղափոխել են «Աստղիկ»ԲԿ:

Վարորդը դեպքի վայր եկած ոստիկանների կողմից տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Նա սթափ է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին