Կարևոր իրադարձություններ

Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին. ԱԳ նախարար

01 Հոկտեմբեր, 2021 13:12
Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին. ԱԳ նախարար

Մեր  հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում տեղեկացրեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:

Նա հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են Արցախյան վերջին պատերազմը:

«Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո»,- ասաց Կուլհանեկը՝ հավելելով, որ Չեխիան աջակցում է խաղաղ բանակցությունների շարունակությանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին