Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    546,5
    560,5

  • RUB

    6,7
    6,94

Կարևոր իրադարձություններ

 

Լիահույս եմ, որ հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել. Արմեն Սարգսյանը՝ Սի Ծինփինին

01 Հոկտեմբեր, 2021 12:57
Լիահույս եմ, որ հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել. Արմեն Սարգսյանը՝ Սի Ծինփինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ձեր հմուտ առաջնորդությամբ և ապագային միտված տեսլականով Չինաստանը վճռականորեն ամրապնդել է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և վստահ քայլերով շարժվում է վերընթաց ուղիով։

Գալիք տարին կնշանավորվի հայ-չինական դիվանագիտական հարաբերու­թյունների հաստատման 30-ամյակով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական և կայուն զարգացմանը, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցության խթանմանը։

Չնայած համավարակի հարուցած դժվարություններին՝ հավատացած եմ, որ հաստատուն կամք կդրսևորենք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Լիահույս եմ, որ անցյալի հարուստ փորձի և հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»։

Լրահոս

Դիտել ավելին