Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների հետ կապված դժգոհությանը

28 Սեպտեմբեր, 2021 15:35
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների հետ կապված դժգոհությանը

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրանի կողմից անցկացվող զորավարժությունների հետ կապված դժգոհությանը:

«Հաշվի առնելով, որ երկու երկրների միջև դրական և հարգալից հարաբերություններ են, կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիներն ամենից բարձր մակարդակում են, զարմանալի է այս կերպ արտահայտվելը: Այս և դրա հետ փոխկապակցված այլ հարցեր երկու երկրների ԱԳ նախարարների կողմից լրջորեն քննարկվել են Նյու-Յորքում` ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում: Որոշում է կայացվել շարունակել երկխոսությունը հարմար հարթակում: 

Իրանը միշտ հանդես է գալիս ցանկացած օկուպացման դեմ` ընդգծելով երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ, բարիդրացիության սկզբունքների պահպանումը կարևորագույն հարցերից մեկն է, ու մենք ակնկալում ենք, որ հարևանները դրան ուշադրություն կդարձնեն:

Մեր երկրի հյուսիս-արևմտյան սահմաններին զորավարժությունների անցկացումը սուվերենության հարց է. այդ վարժանքներն անցկացվում են` հանուն տարածաշրջանում խաղաղության ու կայունության:

Իհարկե, ակնհայտ է, որ Իրանը չի հանդուրժի իր սահմաններին սիոնիստական ռեժիմի ներկայությունը և այդ համատեքստում կձեռնարկի ցանկացած գործողություն, որ անհրաժեշտ կհամարի իր ազգային անվտանգության համար»,- ասել է Խաթիբզադեն:

 

Լրահոս

Դիտել ավելին