Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ջհանգիրյանը և Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են հուշագիր

28 Սեպտեմբեր, 2021 12:05
Գագիկ Ջհանգիրյանը և Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը ստորագրել են հուշագիր
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը հանդիսավոր պայմաններում ստորագրեցին համագործակցության հուշագիր: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ-ն։
 
Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։
 
Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական ​​իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:
 
Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական ​​վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:
 

Լրահոս

Դիտել ավելին