Կարևոր իրադարձություններ

Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում (տեսանյութ)

27 Սեպտեմբեր, 2021 19:40
Հայ և եվրոպացի կին հրշեջ-փրկարարների փորձի փոխանակում (տեսանյութ)

ԵՄ «Թվինինգ» ծրագրի ներկայացուցիչներն այցելել են Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչություններ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

«Թվինինգ»-ի միջազգային բաղադրիչի ղեկավար Սեսիլիա Ուներամը Եղեգնաձորում իր փորձն է ներկայացրել հայ կին հրշեջ-փրկարարներին, պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին: 

 

Հանդիպմանը ներկա են եղել Արարատի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի տարբեր հրշեջ փրկարարական ջոկատներում ծառայող կանայք: Նախաձեռնության հեղինակն Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Հանդիպումներ են նախատեսված նաև մյուս մարզերի և Երևանի կին հրշեջ-փրկարարների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին