Կարևոր իրադարձություններ

Հրդեհի ահազանգ Մարտունի քաղաքում

25 Սեպտեմբեր, 2021 16:02
Հրդեհի ահազանգ Մարտունի քաղաքում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 11։01-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պարույր Սևակի փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակի փողոցի 8-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:15-ին, մարվել՝ 11:42–ին: Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 40 քմ)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին