Կարևոր իրադարձություններ

Մասիսի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

24 Սեպտեմբեր, 2021 23:35
Մասիսի համայնքային ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ին ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները րարատի մարզի Արբաթ գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 30-ամյա մի բնակչի։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված:
Ըստ 30-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը մարիխուանա է. կանեփը ցանել է տնամերձ հողամասում և պատրաստել իր օգտագործման համար։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն՝ պարզելու՝ ինչ է հայտնաբերվածը:

Քննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին