Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

24 Սեպտեմբեր, 2021 22:58
Հեղինակ՝ Սուրեն Պապիկյան
Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը։ Այս մասին փոխվարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Փոխվարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել կառուցապատողների առաջարկներին և նրանց հետ զրուցել ծրագրերի մասին:

Միջոցառման նպատակն է համախմբել Հայաստանում ոլորտի բոլոր ներկայացուցիչներին և ստեղծել կապ նրանց ու գործընկերների միջև։

Էքսպոյի ընթացքում ներկայացվում են մոտ 50 ընկերություններ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչները և համագործակցող ու համագործակցության ձգտող բոլոր ընկերությունները, որոնք տեղում ներկայացնում են իրենց ընթացիկ ու սպասվող նախագծերը և այցելուներին հնարավորություն ընձեռում ծանոթանալ ու ընտրել իրենց համապատասխան լավագույն առաջարկները։

 

Լրահոս

Դիտել ավելին