Կարևոր իրադարձություններ

«Արևիք» ազգային պարկում այրվել է մոտ 703.77 հա տարածք. ՇՄՆ (լուսանկար)

24 Սեպտեմբեր, 2021 17:08
«Արևիք» ազգային պարկում այրվել է մոտ 703.77 հա տարածք. ՇՄՆ (լուսանկար)

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացինե՛ր, սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվում, համաձայն որի «Արևիք» ազգային պարկում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 971 հա տարածք։
Տվյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի սեպտեմբերի 23-ի արբանյակային մոնիթորինգի ունեցած տվյալներով այրվել է մոտ 703.77 հա տարածք»:

 

Լրահոս

Դիտել ավելին