Կարևոր իրադարձություններ

Փոխնախարարները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոնների կարողություններին

24 Սեպտեմբեր, 2021 14:03
Փոխնախարարները ծանոթացել են Արմավիրի և Մեծամորի բուժկենտրոնների կարողություններին

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանը և Արմեն Նազարյանն այցելել են Արմավիրի մարզ՝ ծանոթանալու տեղի բժշկական կազմակերպությունների կարողություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և ծրագրերին: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։ 

Փոխնախարարները շրջել են Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում, հետաքրքրվել առկա խնդիրներով, մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանի և ԲԿ-ների տնօրենների հետ քննարկել բուժօգնության կազմակերպման հարցերը:

Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների տնօրենները ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, նաև նշել, որ մարզում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն ընթանում են բավականին հաջող` գրանցելով տեսանելի աճ:

 

Լրահոս

Դիտել ավելին