Կարևոր իրադարձություններ

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին

24 Սեպտեմբեր, 2021 13:40
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը  լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ընդդիմության կողմից փողոցային պայքարը վերսկսելու մասին։

«Միայն խորհրդարանական գործունեությամբ այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ և գործողություններ»,- ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելությունները։

 

 

Լրահոս

Դիտել ավելին