Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473,5
    480,5

  • EUR

    548
    562

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

24 Սեպտեմբեր, 2021 00:04
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ այսօր մազպետ Հայկ Ղալումյանը հանդիպել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային:

Ողջունելով դեսպանին՝ մարզպետը ներկայացրել է Տավուշի մարզը, զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, ձեռնարկած տնտեսական վերափոխումները, ձեռնարկելիք քայլերը՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, մշակույթի ու կրթության ոլորտներում:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ այցը ճանաչողական է և ուրախ է ծանոթանալու մարզի զարգացման տեսլականին:

Հանդիպման արդյունքում որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ առանձնացվել են հիմնականում կրթության և տուրիզմի ոլորտները:

 

Լրահոս

Դիտել ավելին