Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Պուտինին՝ Պերմի միջադեպի կապակցությամբ

20 Սեպտեմբեր, 2021 20:34
Նիկոլ Փաշինյանի ցավակցական հեռագիրը Վլադիմիր Պուտինին՝ Պերմի միջադեպի կապակցությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պերմում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռագրում մասնավորապես նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, 

Խոր ցավով տեղեկացա Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի ողբերգական միջադեպի հետևանքով զոհերի և տուժածների մասին:

Ամբողջ հայ ժողովրդի և իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

 

Լրահոս

Դիտել ավելին