Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    473
    480

  • EUR

    547,5
    561,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ

19 Սեպտեմբեր, 2021 18:35
Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում․ Հռոմի պապ

Այսօր` սեպտեմբերի 19-ին, Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը Ս․ Պետրոս հրապարակում հավաքվածների համար աղոթքից հետո ասել է․ «Ցանկանում եմ աղոթել այն մարդկանց համար, ովքեր անարդարացիորեն պահվում են օտար երկրներում, ու դժբախտաբար գոյություն ունեն մի քանի դեպքեր, տարբեր ու երբեմն բարդ իրավիճակներ։ Հույս ունեմ, որ արդարության իրագործմամբ, այդ մարդիկ հնարավորինս շուտ կվերադառնան իրենց հայրենիքը»։ Այս մասին տեղեկանում ենք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից:

Ավելի վաղ՝ ս․թ․ ապրիլի 4-ին, ԼՂ հակամարտությանը վերաբերող իր հերթական ուղերձում Հռոմի Պապն ուղղակիորեն անդրադարձել էր ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց՝ նշելով․ «Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին՝ սանձելու նոր սպառազինությունների մրցավազքը»։

Լրահոս

Դիտել ավելին