Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

19 Սեպտեմբեր, 2021 00:05
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավոր

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 16-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 17:20-ի սահմաններում, Արամուս գյուղի՝ Տիգրանաձորի խճուղիում բախվել են Կամարիս գյուղի բնակիչներ, 57-ամյա Դերենիկ Նազարյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հրաչիկ Սարգսյանի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները: 

Վթարի հետևանքով Հ. Սարգսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին