Կարևոր իրադարձություններ

ՌԴ ՊՆ-ի անդրադարձը սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

18 Սեպտեմբեր, 2021 22:15
ՌԴ ՊՆ-ի անդրադարձը սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից ԱՀ արևմտյան հատվածում հրադադարի խախտման հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող: ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է հրադադարի խախտման այս դեպքին:

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի ՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»:

 

Լրահոս

Դիտել ավելին