Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ազգային գրադարանում կբացվի բացառիկ ցուցահանդես՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին

18 Սեպտեմբեր, 2021 19:05
Հայաստանի ազգային գրադարանում կբացվի բացառիկ ցուցահանդես՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանին

ՀՀ ազգային գրադարանից հայտնում են, որ սեպտեմբերի 25-ին գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի բացառիկ ցուցահանդես:

Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումների ծրագրի, միջթանգարանային համագործակցության շրջանակներում Հայաստանի ազգային գրադարանի գրատպության թանգարանի, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ու Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով «Հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրը» խորագրի ներքո կբացվի կոմպոզիտոր Սպենդիարյանին նվիրված ցուցահանդես, որի ընթացքում կցուցադրվեն սիրված կոմպոզիտորի ձեռագիր նոտաները, սկավառակներն ու ձայնապնակները:

 

Լրահոս

Դիտել ավելին